Ծննդոց գրքի մեկնություն 31:54

Ա. Լոպուխին

Եվ  Հակոբը երդվեց իր հայր Իսահակի երկյուղով։ Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և  կանչեց իր եղբայրներին, որ հաց ուտեն։ Նրանք կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։ [54] (Սինոդական թարգ․)
   
   «Հակոբը զոհ մատուցեց…» արտահայտությունը հրեա մեկնիչը մեկնաբանում է  որպես «խնջույքի համար կենդանիներ մորթեց»։ Հակոբի, Լաբանի և նրա ուղեկիցների հետ ճաշի մասին  նշվում է թե՛ այստեղ և թե՛ դրանից առաջ` 46–րդ համարում։ Իրապես, եբրայերեն «զախավ» գոյականը բացի հատուկ զոհաբերություն և «մորթել» (օրինակ` Ա Թագ. 28.24, Գ Թագ 19։21), ինչպես նաև «զևախ» իմաստից ունի ոչ միայն «զոհ» (աշխարհիկ մարդու զոհ), այլև «ճաշկերույթ» իմաստը (Առակ. 17։1, Եզեկ. 39։17):  Այստեղ խոսքի զոհաբերության մասին չլինելը  հրեա մեկնիչները բխեցնում են այն հանգամանքից, որ Հակոբի՝ Լաբանի հետ հաշտվելու  բոլոր միտումները եղել են անկեղծ։ Իսահակի կյանքի համանման դրվագում (Աբիմելեքի հետ դաշինքը) միայն խնջույք է լինում (Ծննդ. 26:30)։ Սակայն, իհարկե, Հակոբը կարող էր նաև գոհաբանական կամ խաղաղական (ինչպես ավելի ուշ այն կոչվում է մովսիսական օրենքում)  զոհ մատուցել` («զևախ շլամիմ»` Ղևտ. 6։11 և հաջորդ համարներ)։ Այն, ինչ օրինականացրեց Մովսեսը, հնարավոր է, որ նաև դրանից առաջ եղել է ժողովրդի սովորույթների և աստվածապաշտության մեջ։
--------------------------------
[54](Էջմիածին թարգ․) Եւ Յակոբը երդուեց իր հայր Իսահակի երկիւղով: Յակոբը զոհ մատուցեց լերան վրայ եւ կանչեց իր եղբայրներին, որ հաց ուտեն: Նրանք կերան, խմեցին ու գիշերեցին լերան վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա ու կանչեց իր մարդկանց՝ հաց ուտելու: Եվ հաց կերան ու գիշերը մնացին լեռան վրա:
(Գրաբար) Եւ եղեն Յակոբ զենլիս ի լերինն, եւ կոչեաց զեղբարս իւր ուտել հաց. կերան եւ արբին, եւ ագան ի լերին անդ: