Ա. Լոպուխին
Իսկ Հակոբը գնաց դեպի Սոկքոթ, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հոտերի համար փարախ շինեց: Դրա համար էլ այդ վայրը կոչեց Սոկքոթ: [17] (Սինոդական թարգ․)
Հակոբն իր քարավանով գալիս է Սոկքոթ: Ավելի ճիշտ, այս տեղը հետագայում է այդ անունով կոչվել և ըստ մեկնիչների մեծամասնության՝ եղել է Հորդանանի արևելյան կողմում՝ Փանաելից հարավ և Հորդանանի մոտ (Դատ. 8։4, 14): Այն նաև եղել է Գադի սերնդի բնակության վայրը (Հեսու 13։24, 27), սակայն այդ անունով մի քաղաք էլ եղել է Հորդանանի արևմտյան կողմում (Գ Թագ. 7։46, Բ Մնաց. 4։17): Ոմանք (Լանգեն և այլք) այս վայրը իբրև վերջին կայան են համարում՝ տրամաբանելով, թե հավանական չէ, որ Հակոբը, Հորդանանի մոտակայքում երկար ժամանակ դադար առնելով, չանցներ Քանան: Բայց քանի որ միայն հաջորդ՝ 18–րդ համարում է Սյուքեմ անունը նկատվում, ուստի ենթադրվում է, որ այն գտնվել է Քանանում (Հորդանանից արևմուտք), ապա հնարավոր է հավանական համարել նաև այն ուսումնասիրողների կարծիքը, ովքեր Հորդանանի արևելյան կողմով են Սոկքոթ այցելում (հ. 18): Ճամբարը իր տրամադրության տակ ունենալով հանդերձ (ըստ ոաբբիների՝ Հակոբն այստեղ ապրեց շուրջ կես տարի, Beresch. r. Раr. 58, s. 386)՝ Հակոբն իր համար տուն է կառուցում (bajth), իսկ հոտի համար՝ վրաններ (succoth), վերջիններս, իհարկե, մարդկանց բնակության համար նախատեսված վրաններ կամ գավիթներ չէին, այդ իսկ պատճառով հաճախ օգտագործվում է succoth տերմինը (Ղևտաց. 23։42, Ես. 4:6): Սրանք հավանաբար եղել են ցանկապատեր կամ հոլիկներ՝ հոտը դրանց ներսը քշելու համար:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) իսկ Յակոբը գնաց դէպի վրանը, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հօտերի համար փարախ շինեց: Դրա համար էլ այդ վայրը կոչեց Վրան:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը գնաց Սոկքոթ, որտեղ իր համար տուն ու իր հոտերի համար փարախներ շինեց: Այդ պատճառով այդ տեղը Սոկքոթ կոչեց:
(Գրաբար) Եւ Յակոբ չուեաց ի խորանս եւ արար իւր անդ տունս, եւ խաշանց իւրոց արար դադարս. վասն այնորիկ կոչեաց զանուն տեղւոյն այնորիկ Խորանս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: