Ծննդոց գրքի մեկնություն 36:4

Լոպուխին

4-5․ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, իսկ Բասեմաթը՝ Ռագուելին: [4]   Ողիբաման ծնեց Հեսուին, Եգղոմին ու Կորխին: Սրանք են Եսավի որդիները, որոնք ծնվեցին նրա համար քանանացիների երկրում: (Սինոդական թարգ․)
   
   Եսավը ուներ  հինգ տղա. Ադդան և Բասեմաթը մեկական տղա էին ծնել, իսկ երեքը ծնել էր Ողիբամանը: Նրանք բոլորը ծնվել էին Քանանից հեռանալուց առաջ. այդ մասին խոսվում է 6-8–րդ համարներում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ադդան Եսաւի համար ծնեց Ելիփազին, իսկ Բասեմաթը ծնեց Ռագուէլին
(Արարատ թարգ․) Եվ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, և Բասեմաթը ծնեց Ռագուելին:
(Գրաբար) Եւ ծնաւ Ադդա Եսաւայ զԵղիփազ: Եւ Բասեմաթ ծնաւ զՌագուէլ: