Ծննդոց գրքի մեկնություն 38:19

Ա. Լոպուխին

19-21. Եվ վեր կացավ գնաց: Նա իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները: [19] Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով այծի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան: Դիմելով տեղի մարդկանց` նա հարցրեց նրանց. «Ո՞ւր է այն բոզը, որ Ենանում էր՝ ճանապարհի վրա»: Եվ նրանք պատասխանեցին. «Այստեղ բոզ չի եղել»: (Սինոդական թարգ․)
   
   Qedeschah (քեդաշա) անունը (նվիրված անառակության աստվածուհուն)  կցված է պոռնիկին՝ հստակ ցույց տալու համար բաբելական Մելիտի ու Բելիտի պաշտամունքը, կամ էլ քանանական Աստարտովի, ընդ որում՝ երկու պաշտամունքներում էլ պոռնիկի վարձը փոխանցվում էր աստվածուհիների գանձարան, ինչը հրեաներին թույլ չէր տրվում՝ ըստ Բ Օր. 23:18–րդ համարի:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) եւ վեր կացաւ գնաց: Նա իր վրայից հանեց քողը եւ հագաւ այրիութեան իր զգեստները:
(Արարատ թարգ․) Եվ վեր կացավ, գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ որբևայրության իր հանդերձները:
(Գրաբար) եւ յարեաւ գնաց: Եւ եհան ի բաց զձորձն իւր յինքենէ. եւ զգեցաւ զհանդերձն այրութեան իւրոյ: