Ա. Լոպուխին
Եվ մատակարարը մոռացավ Հովսեփին մասին։ [23] (Սինոդական թարգ․)
Հոգեբանորեն պարզ է, թե ինչու է մեծապատիվ և արդեն բավականին երջանիկ ներքինին մոռանում խեղճ ծառա Հովսեփին, նրա օգնությունն ու խնդրանքները։ Թալմուդիստները այստեղ տեսնում էին աստվածային պատիժ՝ մարդուն այլ ոչ միակ Աստծուն ապավինելու համար, և մեջբերում են Սաղմոսաց գիրքը (Սաղմ. 39։5)։ Բայց Հովսեփի պատմության իրական պրագմատիզմը, միանշանակ, ավելի լավ է հասկանում Սբ Հովհան Ոսկեբերանը՝ ասելով. «Հովսեփին հարկ էր (2 տարի) սպասել բարենպաստ ժամանակի, որպեսզի փառքով դուրս գար բանտից։ Եթե մատակարարը հիշեր նրա մասին փարավոնի երազից առաջ և իր բարեխոսությամբ ազատեր նրան բանտից, ապա նրա առաքինությունը բոլորի համար կարող էր մնալ անհայտ, իսկ իմաստուն Աստված, ինչպես հանճարեղ նկարիչ, իմանալով, թե ոսկին ինչքան պետք է մնա բոցի մեջ, և երբ պետք է հանել այն, թույլ է տալիս մատակարարին երկու տարով մոռանալ Հովսեփի մասին, որպեսզի գա փարավոնի երազ տեսնելու ժամանակը, և ըստ անհրաժեշտության՝ արդարը հայտնի դառնա փարավոնի ամբողջ արքունիքում» (Զրույց 63)։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տակառապետը, սակայն, չյիշեց Յովսէփին. նա մոռացաւ նրան:
(Արարատ թարգ․) Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին ու մոռացավ նրան:
(Գրաբար 24) Եւ ոչ յիշեաց տակառապետն զՅովսէփ, այլ մոռացաւ զնա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: