Ծննդոց գրքի մեկնություն 41:27

Ա. Լոպուխին

Դրանցից հետո եկած տգեղ ու նիհար  յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, իսկ չորուկ ու արևմտյան քամուց խորշակահար յոթ հասկերը ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։ [27] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 41:25
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու:
(Արարատ թարգ․) Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դուրս ելան նրանց ետևից, նշանակում են յոթ տարիները, և այն յոթ բարակ ու խորշակահար հասկերը նշանակում են սովի յոթ տարիները:
(Գրաբար) Եւ եւթն երինջքն տգեղք եւ վտիտ որ ելանէին զհետ նոցա, եւթն ամ են. եւ եւթն հասկքն ոսինք եւ խորշակահարք. լիցի զեւթն ամ սով: