Ա․ Լոպուխին
Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց․ «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինին եք ցանկանում վերցնել։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր։ [36] (Սինոդական թարգ․)
Հակոբի աննկարագրելի վշտով լի պատասխանը հնարավոր է դարձնում ոմանց ենթադրությունը, որ իր որդիներին ուղղված՝ իրեն «անորդի դարձնելու» վերաբերյալ հիպերբոլիկ մեղադրանքով նա ակամա արտահայտում է իր կասկածանքը Հովսեփի ենթադրյալ մահվան մեջ իր որդիների մասնակցության վերաբերյալ։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Նրանց հայրը՝ Յակոբը, ասաց նրանց. «Ինձ անզաւակ էք թողնում: Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, հիմա էլ Բենիամինի՞ն էք վերցնելու: Այս բոլորը իմ գլխին են թափւում»:
(Արարատ թարգ․) Եվ նրանց հայրը՝ Հակոբը, ասաց. «Ինձ անորդի թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ տանում եք: Այսքան բան ինձ պատահեց»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յակոբ հայրն իւրեանց. Զիս` անորդի արարէք. Յովսէփ չէ ի միջի. Շմաւոն` չէ ի միջի. եւ զԲենիամի՞ն եւս առնուցուք: Յի՞մ վերայ եկն այս ամենայն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: