Ծննդոց գրքի մեկնություն 45:8

Ա․ Լոպուխին

Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստված, Ով ինձ փարավոնի հայրը դարձրեց, նրա ողջ տան տերը և համայն եգիպտացիների երկրի իշխանը: [8] (Սինոդական թարգ․)
   
   Կրկնելով իր միտքը, որ Աստված է իրեն Եգիպտոս ուղարկել, Հովսեփը փորձում է այդ համոզմունքը սերմանել եղբայրների մեջ և նրանց էլ ավելի հանգստացնել (Սաղմոս. 104:17): Թագավորի առաջին նախարարին տրված «թագավորի հայր» տիտղոսը շատ տարածված էր Հին Արևելքում՝ պարսիկների, հույների (Ա Մակաբ. 11:32) և, անկասկած, նաև եգիպտացիների մոտ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած: Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը:
(Արարատ թարգ․) Եվ արդ, ոչ թե դուք ինձ ուղարկեցիք այստեղ, այլ՝ Աստված, Ով ինձ փարավոնի հայր, նրա ամբողջ տանը տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան դարձրեց:
(Գրաբար) Եւ արդ` ոչ եթէ դուք առաքեցէք զիս այսր, այլ Աստուած. եւ արար զիս հայր փարաւոնի, եւ տէր ամենայն տան նորա, եւ իշխան ամենայն երկրիս Եգիպտացւոց: