Ա․ Լոպուխին
28-30. Հակոբը իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի նա ցույց տա Գեսեմի ճանապարհը։ Եվ նրանք եկան Գեսեմ երկիրը: [28] Հովսեփը լծեց իր կառքը և Գեսեմ քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայելին: Երբ Հովսեփը հանդիպեց նրան, փաթաթվեց նրա վզին և հեկեկալով լաց եղավ: Իսրայելն ասաց Հովսեփին. «Այսուհետև կարող եմ մեռնել, որովհետև տեսա քո երեսը, և դու կենդանի ես»: (Սինոդական թարգ․)
Հուդային Հովսեփի մոտ որպես դեսպան ուղարկելով՝ Հակոբը ցանկանում էր Հովսեփի մեջ հորը շուտափույթ ընդառաջ գալու ցանկություն արթնացնել, ինչն էլ Հովսեփը անհապաղ կատարում է: Ըստ պրոֆեսոր Ֆ. Գ. Ելեոնսկու «Հրեա ժողովրդի պատմությունը Եգիպտոսում» գրքում տեղ գտած առաջին հավելվածի 33−43 համարների՝ եբրայերեն տեքստի («lehorot»−ը կիրառված է «leheraot»−ի նշանակությամբ) և ռուսերեն թարգմանության՝ «որպեսզի նա ցույց տա Գեսեմի ճանապարհը» (սա իր իմաստով մոտենում է սլավոնական թարգմանությանը) արտահայտությունը ուղղվում է սամարական և հունական տեքստերով: Այստեղ երևում է 28−29 համարների Յոթանասնից թարգմանության ընթեցման ավելի նախընտրելի լինելը, մասնավորապես ապացուցվում է Հելիոպոլիս (սա «Գեսեմ» քաղաքի հունարեն անվանումն է) քաղաքի իրապես գոյություն ունենալու հանգամանքը, և որոշվում է դրա աշխարագրական դիրքը» (Յոթանասնիցում` Ηρώων πόλις; սլավոներենում՝ «Иройск град», իսկ համար 28−ում՝ «Ироон град», տե՛ս նաև համար 29։ Հայերեն թարգմանության մեջ բոլոր պարագաներում օգտագործված է «Գեսեմ» տեղանունը):
Հակոբի և Հովսեփի քնքշանքով լի հանդիպման տեսարանը աննկարագրելի է: Միայն Հովսեփի լաց լինելու մասին խոսվելու փաստից Միդրաշը եզրակացնում է, որ Հակոբը լաց չի եղել, այլ համակված է եղել աղոթական խանդաղատանքով: Այնուամենայնիվ, իր կյանքի վերջին շրջանի մեջ մտնելով, Հակոբը համակվում է իր փոփոխական ճակատագրի նախախնամական ուղիների վերաբերյալ խոր մտքերով (Ծննդ. 48։15, 16): Այժմ նրա հոգին ավելի ու ավելի է կտրվում երկրային կյանքից և մտնում հոգևոր հայեցողության այնպիսի վիճակի մեջ, որի բարձունքից նա արտասանում է իր սերնդի ճակատագրի մասին իր ոգեշունչ մարգարեությունը (Ծննդ. 49։1-28):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Յակոբը իրենից առաջ Յուդային ուղարկեց Յովսէփի մօտ, որպէսզի սա ընդառաջ գայ նրան Քաջաց քաղաքի մօտ՝ Ռամէսի երկրում, իսկ ինքն եկաւ Գեսեմ երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որ նրան ցույց տա Գեսեմը: Եվ նրանք եկան Գեսեմի երկիրը:
(Գրաբար) Եւ զՅուդա յառաջագոյն առաքեաց առ Յովսէփ, գալ նմա ընդ առաջ զքաջաց քաղաքաւն, յերկիրն Ռամեսա. եւ ինքն եկն յերկիրն Գեսեմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: