Ա. Լոպուխին
29-32. Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես իմ ժողովրդի մեջ պիտի ամփոփվեմ: Ինձ թաղե՛ք իմ հայրերի հետ այն քարայրի մեջ, որ քետացի Եփրոնի արտում է, [29] Այն քարայրի մեջ, որ Քանանի երկրում՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում է, որ Աբրահամը գնեց քետացի Եփրոնից իբրև սեփական գերեզման, Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Եվ ես այնտեղ թաղեցի Լիային, Այն ագարակում և նրա մեջ գտնվող այն քարայրում, որն իբրև կալվածք գնվեց Քետի որդիներից»: Երբ Հակոբն ավարտեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը դրեց մահճի մեջ ու մահացավ՝ միանալով իր նախնիներին: (Սինոդական թարգ․)
Այս համարները Հովսեփին տրված կտակի կրկնությունն են (Ծննդ. 47։29−31) և հայտնում են Հակոբի վերջին տնօրինություններն ու մահը:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,
(Արարատ թարգ․) Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին: Ինձ կամփոփեք իմ հայրերի հետ այն քարայրում, որը գտնվում է քետացի Եփրոնի արտում,
(Գրաբար) աւրհնեաց զնոսա: Եւ պատուիրեաց նոցա, եւ ասէ ցնոսա. Ես յաւելում առ ժողովուրդ իմ: Թաղեցէք զիս ընդ հարս իմ յայրի անդ` որ է յագարակին Եփրոնի Քետացւոյ. յայրին որ յանդի անդ է ի կրկնում,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: