Ծննդոց գրքի մեկնություն 5:18

Ա. Լոպուխին

18-20․ Յարեդը հարյուր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին։ [18] Ենոքին ծնելուց հետո Յարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր։ Յարեդը մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսուներկու տարի։ (Սինոդական թարգ․)

   

   Յարեդը... ծնեց Ենոքին... Այս նահապետի անունը, մեզ արդեն հայտնի Կայենականների ծննդաբանությունից, մատնանշում է իր կրողին՝ իբրև նորոգողի, նախաձեռնողի, լուսավորողի, մի խոսքով մի նոր իրողության և Աստծուն նվիրված ձեռնարկի: Բայց այն դեպքում, երբ Ենոք կայենականը աշխարհիկ հզորության և նրանց մշակութային տիրապետության հիմնադիրն էր (որն արտահայտված է իր անունը կրող առաջին քաղաքի կառուցումով), ապա Ենոք սեթականը, ընդհակառակը, հանդիսացավ նախաստեղծ հավատքի, հույսի և բարեպաշտության տիպական ներկայացուցիչը, մի խոսքով, այն ամենի՝ ինչից հյուսված է հինկտակարանյան «արդարություն» հասկացությունը:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:
(Արարատ թարգ․) Եվ Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ծնեց Ենոքին:
(Գրաբար) Եւ եկեաց Յարէդ ամս հարևր և վաթսուն և երկու, և ծնաւ զԵնոք։