Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՜ք տապան , որովհետև մարդկային ցեղի մեջ միայն քե՜զ գտա արդար իմ հանդեպ»։ (Սինոդական թարգ․)[1]
Դու և քո ողջ ընտանիքը մտե՜ք տապան …Ահավասիկ Աստծո ստույգ և վերջնական պատվիրանը` տապանում Նոյի նախնական տեղավորման մասին, ինչը վերջին նախազուշացումն էր բոլորի համար և ապաշխարության վերջին կոչը մեղավոր աշխարհին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապան, դու և քո ամբողջ ընտանիքը, որովհետև այս սերնդի մեջ Իմ առջև քեզ արդար տեսա:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Մո՛ւտ դու և ամենայն տուն քո ի տապանդ. զի զքե՛զ տեսի արդար առաջի իմ յազգիդ յայդմիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: