Սրբ. Եփրեմ Ասորի
Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ,
«Յոթ յոթ, - ասում է, - որ անպիղծներից են» (Ծննդ. 7:2). այն կենդանիներին, որոնք չեն ուտում իրենց ընկերների մարմինները, դրանց անպիղծ անվանեց, իսկ ապականիչներին՝ պիղծ, ինչպես և մենք անվանում ենք չար գազաններին, նրանց պատճառած չար վնասների պատճառով ենք այդպես անվանում, սակայն խոյերին, գառներին չար չենք անվանում: Եվ հարվածող են նաև ցլերը, ուղտերը, նաև ձիերին են վնասում. եթե նրանց անվանում ենք հարվածող կամ ուղտին՝ մարդ առևանգող, մեկին ենք այդպես համարում և ոչ թե ուղտերի ողջ տեսակին, ուստի այն մեկը, երբ որ որպես պիղծ վերացնում է սրանց, այսինքն՝ ապականիչներին, ապա այս անվամբ է կոչվում:
Եվ եթե ասես, թե՝ ինչո՞ւ են ապականողների վերաբերյալ պիղծ անունն օգտագործում, [կասենք], որ պիղծ անունը կիրառում էին նրանց համար, որ չէին ուտում, ինչի՞ նման է սա, քանզի հարկ էր ասել՝ պիտանի չեն կամ ընդունելի չեն, քանի որ պղծությունը մարդկանցից է ծնվում: Եվ եթե պիղծ անուն կոչվեցին, ապա իմացիր դու, թե որոնք են պիղծ, եթե ոչ այս սպանողները, քանի որ նրանք ևս գազանների անունով էին կոչվել: Եվ ինչպես որ դրանք գազանների անուններով անվանվեցին, այդպես էլ գազանները՝ նրանց անուններով, նույնպես և սրբերը՝ գառների անուններով, այդպես էլ աղավնիները և գառները՝ սրբերի անուններով: Իսկ ինչո՞ւ էր այդպես. Աստված ի սկզբանե նրանց այդպիսի սրբեր պատրաստեց, ինչպես և Նոյի ժամանակ: Եվ եթե չես հավատում, ուրեմն տես, թե ո՞ր ազգերն են բազմաքանակ՝ նրանք, որ ուտում են, թե՞ նրանք, որ չեն ուտում. հավատա դու դա տեսնելով և ոչ թե լոկ՝ խոսքերին:
Եվ նրանք, որոնց միսը նրանց կերակուրն էր, ինչպես անապատի կենդանիներինը, ինչպե՞ս էին կերակրվում սրանք, այլ որ խաղաղություն ստեղծեց նրանց բնության մեջ այն ժամանակահատվածի համար, երբ տապան էին մուտք գործում, Նա տվեց նրանց կերակուրի բնույթը: Եվ կրկին հավատալու է, քանի որ այն ժամանակ, երբ տապանից դուրս եկան, ինչպե՞ս կարողացան ապրել, քանի որ անմաքուրները երկու երկու զույգ էին մտնում, այս որպեսզի ապականիչները չբազմանան, իսկ անպիղծները՝ յոթ յոթ, ոպեսզի բազմանան դրանց կարիքների համար, երբ որ դուրս գան, քանի որ դրանցից էր Աստծուն զոհ մատուցվելու: Եվ արդ, անհրաժեշտ է ասել, որ Աստծու առաջնորդությունը լիացրեց, հագեցրեց նրանց, մինչև բազմացան: Եվ եթե ցամաքից ելան, բազմացան, լցվեցին այն տապանը, ինչպե՞ս ծովերի մեջ կղզիներում գտնվեցին, այլ որպեսզի մատնացույց անի նրանց, որ տեսնում են սրանց, քանի որ կղզիներում ևս առկա է Արարչի արարչությունը՝ Նրա հոգածությամբ հանդերձ, իբրև այն, որ ասում է. «Բացում ես քո ձեռքը, և քո քաղցր կամքով հագեցնում ես բոլորին» (Սաղմ. 145:16)
Արդ, բոլոր կենդանիները մտան, որպեսզի արարածների բազմությանը մարմնով պահեն և եկեղեցու խորհուրդը հոգով հայտնվի: Եվ ինչպես որ Նոյի ձեռքով ամբողջ աշխարհը ջրով մեռավ, այդպես էլ մեր Տիրոջ ձեռքով բոլոր հոգիները ջրով կենդանացան. Ինքն առաջինը եղավ օրինակով և վերջինը՝ ճշմարտությամբ: Ինչպես որ առաջինները ջրով մահացան, այդպես էլ վերջինները ջրով կենդանացան, և ինչպես որ նրանք փայտի շնորհիվ փրկվեցին, այդպես էլ սրանք խաչի շնորհիվ ազատվեցին: Եվ եթե քանի որ չէր կարողանում նրանց արդարացնել, այդ պատճառով նրանց ջրախեղդ արեց, ահա գազանների բնության փոխումը անարգում է նրանց, և քանի որ քառասուն օր անձրև տեղաց նրանց վրա և հետո նրանք խեղդվեցին, որովհետև նրանց ապաշխարության է կանչում, ինչպես նինվեացիներին, քանի որ կարող էր մի ժամում ջնջել, վերացնել նրանց:
Ա. Լոպուխին
2-3․ Եվ ամեն մաքուր կենդանուց վերցրու յոթական` արու և էգ, իսկ պիղծ կենդանիներից` երկուական` արու և էգ, [2] նաև երկնքի թռչուններից (մաքուրներից) յոթական` արու և էգ (և պիղծ բոլոր թռչուններից երկուական` արու և էգ), որպեսզի սերունդ պահպանվի ողջ երկրի վրա.(Սինոդական թարգ․)
Եվ ամեն մաքուր կենդանուց վերցրու յոթական…իսկ պիղծ կենդանիներից` երկուական…այստեղ մենք տեսնում ենք կենդանիներին մաքուրների և պիղծերի տարանջատելու առաջին դեպքը: Առաջինների մեջ դասվում էին բոլոր այն կենդանիներն ու թռչունները, որոնք օգտագործվում էին կամ միայն սննդի մեջ, կամ նաև որպես զոհ էին մատուցվում: Չնայած բոլոր այս տեսակների ճշգրիտ սահմանազատումը վերաբերում է առավել ուշ դարաշրջանի (տրված է Մովսեսական օրենքի մեջ), բայց գործնական կյանքում այն գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, ծագելով, ինչպես այստեղ տեսնում ենք, դեռ ջրհեղեղի ժամանակներից, թեպետ զոհաբերության համար մաքուր կենդանիների ու թռչունների Նոյի տարանջատումը չի համընկնում Մովսեսական օրենքի դրույթներին, ըստ որի նախատեսված էր զոհաբերել միայն երեք տեսակի անասուն և երկու տեսակի թռչուն: Օրենքը, ինչպես այս, այնպես էլ համանման այլ դեպքերում հաստատել, ճիշտ ձևակերպել և օրինականացրել է այն, ինչը նախկինում ընդամենը ձևավորված ավանդույթ էր: Պատվիրված էր ամենայն մաքուրից վերցնել յոթնապատիկ ավելի, առաջին հերթին այն հաշվարկով, որ ապահովվի դրանց ավելի լավ պահպանումն ու առավել մեծ տարածումը ջրհեղեղից հետո, իսկ երկրորդ` գուցե թե նախատեսվել էր որպես պարենամթերք տապանում փակված մարդկանց համար:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ,
(Արարատ թարգ․) Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր անասուններից յոթ-յոթ հատ՝ արու և էգ, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, երկու-երկու հատ՝ արու և էգ:
(Գրաբար) Եւ յամենայն անասնոց սրբոց մո՛յծ ընդ քեզ եւթն եւթն արո՛ւ և էգ, և յամենայն անասնոց որ ո՛չ են սուրբ, երկո՛ւս երկուս արու և էգ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: