Ա. Լոպուխին
4-5․ Որովհետև յոթ օր հետո Ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա . և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ: [4]Նոյը կատարեց այն ամենը, ինչ պատվիրեց Տեր Աստված: (Սինոդական թարգ․)
Որովհետև յոթ օր հետո…Վերջին շաբաթը նշանակված էր, ակնհայտորեն, տապանի մեջ բոլորին` մարդկանց և կենդանիներին, վերջնականապես տեղավորելու համար: Ինքնըստինքյան, շաբաթի մատնանշումը` կապված ջրհեղեղին առնչվող նույն պատմության նաև մյուս դրվագների հետ (Ծննդ. 7:10, 8:12) կարող է հուշել մեզ շաբաթական փուլերի վաղնջականության մասին և յոթնօրյա շաբաթվա, ապա` շաբաթ օրվա մասին:
Քառասուն օր ու քառասուն գիշեր…Ճիշտ այսպիսի ժամկետ էր նշանակվել Նինվեի բնակիչներին Հովհան մարգարեի ապաշխարական քարոզների համար , հենց այդքան ժամանակ Մովսեսն անցկացրեց Սինա լեռան վրա, Եղիա մարգարեն ծոմ պահեց բերսաբե անապատում, Տեր Հիսուս Քրիստոսը ծոմ պահեց անապատում փրկչական իր ծառայությանը պատրաստվելու (աշխարհին հայտնվելու) համար և, ի վերջո, հենց այդքան ժամանկ Նա կամեցավ մնալ երկրի վրա և հայտնվել իր աշակերտներին, իր հարությունից հետո մինչև երկինք համբարձվելը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ քառասուն թիվը Աստվածաշնչի կարևոր և սրբազան թվերից մեկն է հանդիսանում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»:
(Արարատ թարգ․) Որովհետև յոթ օր հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից ջնջեմ ամեն մի էակ, որ ստեղծեցի»:
(Գրաբար) Եւ ա՛յլևս եւթն օր, և ածից ես անձրև ի վերայ երկրի զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, և ջնջեցի՛ց զամենայն հասակ զոր արարի յերեսա՛ց երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: