Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սա լսելով` Հիսուս զարմացավ և Իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:9
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք:
   
    Եվ ասաց Իր հետևից գնացողներին. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. անգամ Իսրայելում այսպիսի հավատ երբեք չգտա»:

    Կշտամբելով ամաչեցնում է հարյուրապետի համար բարեխոսողներին, որովհետև այդ օտար մարդու պես չհավատացին Իրեն, քանի որ հարյուրապետը հրեա չէր և Օրենքը չգիտեր, սակայն այդպիսի բան մտածեց, իսկ նրանք՝ Օրենքն ընթերցող ու մարգարեների [խոսքերին] ծանոթ անձինք, չկարողացան նույնպիսի հավատ ցուցաբերել Նրա հանդեպ: Եվ ասելով «երբեք չգտա»՝ [Տերը] հույժ պախարակում է [հրեաներին], թե Եգիպտոսից ելնելուց հետո մինչև այսօր միշտ Տիրոջը հակառակել են և երբեք կատարյալ հավատ չեն ցուցաբերել: Բայց կան ոմանք, որ Իսրայելի տակ հասկանում են ոչ թե ժողովրդին, այլ նահապետ Հակոբին, ով Աստծո հետ մարտնչելով՝ ո՛չ լիովին անվնաս ազատվեց, այլ ազդրի կաղություն ձեռք բերեց (Ծննդ. 32): Այստեղ [Տերը], հարյուրապետի միջոցով, նաև բացահայտորեն ցույց տվեց հեթանոսների մուտքը, ովքեր հավատով արդարանալու էին, և հրեա ազգի տարագրությունը, ովքեր գործերով էին պարծենում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5