Ծննդոց գրքի մեկնություն 8:18

Ա.Լոպուխին

18-19․ Դուրս ելան Նոյը, նրա հետ նաև իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։[18] Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից։ (Սինոդական թարգ․)

 

   Այստեղ խոսվում է Աստծո կարգադրության արագ և հստակ կատարման վերաբերյալ, որով Նոյը մեկ անգամ ևս ապացուցեց իր կատարյալ հնազանդությունն աստվածային կամքին:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք:
(Արարատ թարգ․) Եվ Նոյն իր որդիների, կնոջ և իր որդիների կանանց հետ դուրս եկավ:
(Գրաբար) Եւ ե՛լ Նոյ. և կին նորա և որդիք նորա, և կանայք որդւոց նորա ընդ նմա։