Ծննդոց գրքի մեկնություն 8:20

Ա. Լոպուխին

Նոյը զոհասեղան շինեց Աստծո համար։ Նա առավ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրա։ (Սինոդական թարգ․)[20]

 

   Նոյը զոհասեղան շինեց Աստծո համար... Սա, խիստ ասած, առաջին աստվածաշնչյան հիշատակությունն է սուրբ խորանի կամ զոհասեղանի մասին: Դրա եբրայական «մազբահ» անվանումը մատնանշում է այն վայրը, որտեղ մորթվում են զոհաբերվող կենդանիները:

   Նա առավ բոլոր տեսակի անպիղծ անասուններից... եւ ողջակիզեց... Այն անպիղծ կենդանիների թվից, որոնք գտնվում էին տապանի մեջ միտումնավոր ավելացված քանակով (Ծննդ․ 7:2), Նոյը տապանից ելնելիս զոհ մատուցեց Աստծուն: Այդ զոհերն այստեղ անվանվում են ողջակիզման զոհեր, որի դեպքում զոհաբերվող կենդանին ամբողջությամբ՝ առանց մնացորդների, այրվում էր (Ղևտ. 1), ինչը և խորհրդանշում էր մեղավոր անկարողության լիարժեք գիտակցումն ու անկեղծ զղջմումը: Այստեղից էլ Նոյի զոհաբերությունը, մի կողմից, իր զղջումն էր մարդկության անցյալ մեղքի դիմաց, որը ջրհեղեղի պատճառ էր դարձել, մյուս կողմից՝ փրկվելու համար Աստծուն ուղղված գոհունակություն և Նրա սուրբ կամքին հնազանդվելու արտահայտություն:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Նոյը մի զոհասեղան շինեց Աստծո համար և վերցրեց բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և զոհասեղանի վրա ողջակեզներ մատուցեց:
(Գրաբար) Եւ շինեաց Նոյ սեղան Աստուծոյ։ Եւ առ յամենայն անասնոց սրբոց, և յամենայն թռչնոց սրբոց, և եհան ողջակէզ ի վերայ սեղանոյն։