Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ահա ողջ քաղաքը ընդառաջ դուրս ելավ Հիսուսին, և, Նրան տեսնելով, աղաչեցին, որպեսզի Նա հեռանա իրենց սահմաններից»։
Այս մարդիկ պետք է խոնարհվեին Քրիստոսի առջև և հիանային Նրա զորությամբ, մինչդեռ նրանք Փրկչին վտարում էին և աղաչում, որ հեռանա իրենց սահմաններից:
Նկատի՛ր Հիսուս Քրիստոսի մեղմաբարոյությունը, որը զուգակցված էր Նրա զորությանը: Երբ այդ շրջանի բնակիչները, Իրենից այդքան օգուտ ստացած լինելով, Նրան ստիպում էին հեռանալ իրենց կողմերից, այդժամ Հիսուս առանց դիմադրության հեռանում և լքում է նրանց, ովքեր իրենց արժանի չէին դարձրել Իր ուսուցմանը: Ահա թե ինչու Քրիստոս այդ շրջանի բնակիչների համար ուսուցիչներ է դարձնում դևերից ազատվածներին և խոզեր արածացնողներին, որպեսզի տեղի բնակիչները նրանցի´ց իմանան կատարվածի մասին: Իսկ Ինքը` Հիսուս, հեռանալով, նրանց մեծ սարսափի մեջ է թողնում: Իրոք որ, խոզերի այդ մեծ կորուստը տարածում էր կատարվածի մասին լուրը, և այդ դեպքը զբաղեցնում էր ամենքի միտքը: Ամեն կողմից լուրեր էին տարածվում արտասովոր հրաշքի մասին՝ և՛ բուժվածների կողմից, և՛ խեղդված խոզերի տերերից, և՛ խոզարածներից:
Այժմ նույնպես կարելի է ականատես լինել նման դեպքերի` բազմաթիվ դիվահարների, որոնք ապրում են գերեզմաններում և որոնց ոչինչ չի զսպում իրենց կատաղությունից՝ ո՛չ երկաթը, ո՛չ կապանքները, ո՛չ մարդկանց բազմությունը, ո՛չ խրատը, ո՛չ համոզումը, ո՛չ վախը, ո՛չ սպառնալիքները, և ո´չ էլ նման այլ բան:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:33
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: