Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Իսկ փարիսեցիներն ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»»։
Փարիսեցիները բոլորովին այլ կերպ էին դատում Հիսուսի մասին: Նրանք ոչ միայն խեղաթյուրում էին Քրիստոսի արարքները, այլև չէին ամաչում խոսել նույնիսկ իրենք իրենց դեմ: Այդպիսին է չարությունը: Եվ իսկապես, տեսե՛ք, թե ի՛նչ են ասում նրանք: «Նա դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»: Կարո՞ղ է արդյոք սրանից ավելի անմիտ բան լինել:
Իրոք որ, բոլորովին անհնար է, — ինչպես Քրիստոս Ինքն էլ է ասում հետո, — որ դևը դևին դուրս հանի, քանի որ դևը սովորաբար ամրապնդում է իր տիրապետությունը, այլ ոչ թե քանդում: Իսկ ահա Քրիստոս ոչ միայն դևեր էր հանում, այլև մաքրում էր բորոտներին, հարություն էր տալիս մեռյալներին, հանդարտեցնում էր ծովը, ներում էր մեղքերը, քարոզում էր Արքայությունը և առաջնորդում էր դեպի Հայրը՝ բաներ, որոնք դևը երբեք ո՛չ կցանկանար, ո՛չ էլ կկարողանար անել:
Դևերը մարդկանց ընթացքն ուղղում են դեպի կուռքերն ու հեռացնում են Աստծուց և սովորեցնում են չհավատալ հետմահու կյանքին: Դևը, վիրավորված լինելով, բնավ բարիք չի գործի, մանավանդ երբ նույնիսկ չվիրավորված վիճակում սովոր է վնաս պատճառել անգամ նրանց, ովքեր ծառայում և հաճոյանում են իրեն:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է Դա դևեր հանում»:
Թեպետ հույժ անմտաբար ասացին, սակայն նենգությամբ խարդավանելով՝ ժողովրդի զարմանքը ցրեցին: Ուստի արժե ասել նրանց. «Ո՛վ հիմարներ, դևն ինչպե՞ս կարող է դևեր հանել, երբ նա յուրայիններին սովոր է ի մի բերել և ոչ թե պառակտել»: Նաև ա՛յլ կերպ [կարելի է պատասխանել]. [Հիսուսը] ոչ միայն դևեր է հանում, այլև բորոտներին մաքրում, մեռելներին հարություն տալիս, ծովը սանձահարում, մեղքերին թողություն պարգևում, արքայությունն ավետարանում և [մարդկանց] մերձեցնում Հորը, ինչը երբեք չեն կամենում անել դևերը, այլ ընդհակառակը՝ Աստծուց հեռացնում են ու մերձեցնում կուռքերին, կյանքից զրկում և դեպի մահ տանում, ոչ մի բարի բան ոչ ոքի չեն անում, այլ ցանկանալ են տալիս չարը: Բայց քանի որ [փարի սեցիները] նախանձով էին լցված և չարությամբ բորբոքված, առանց ամաչելու հակառակն էին ասում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:32
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: