Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 9:57

Ստեփանոս Սյունեցի

Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»:
   
    Եվ մինչդեռ նրանք գնում էին ճանապարհով, մեկը Նրան ասաց. «Տե՛ր, կգամ Քո ետևից, ուր էլ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:

    Ինչպես Մատթեոսն է ասում, ասողը դպիրներից էր, թե. «Քո ետևից կգամ» (Մատթ. 8:19), իսկ դպիրներին ասվեց. «Վա՜յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ» (Մատթ. 23:13): Այդ իսկ պատճառով ասաց, թե [դպիրները] աներևույթ աղվեսների և թռչունների որջ և բնակավայր են. Մարդու Որդին քո և քեզ նմանների մոտ Իր գլուխը դնելու տեղ չունի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 9:51