Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։11

Ա. Լոպուխին

«Այն ձեզ համար կաթսա չպիտի դառնա, և ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   Սույն 11-րդ համարը մարգարեական խոսքի սկիզբը կապում է ավարտի հետ, իսկ ահա արդեն 12-րդ համարը քաղաքի կործանման ևս մեկ կարևոր պատճառ է ավելացնում (հմմտ․ 18-րդ համար, 6:712-րդ համարի երկրորդ կեսում առկա արտահայտություններն էլ կարելի է ընդունել ճիշտ այնպես, ինչպես Եսայու 11։12-րդ համարը՝ ըստ եբրայական տեքստի՝ Եզեկիելի մարգարեության 20:32-րդ համարի հետ համեմատության համատեքստում։ Այս համարները ոչ մի նոր միտք չեն պարունակում, այս իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանությունը և Հերոնիմոս Երանելին դրանք չեն ներառում իրենց տեքստերի մեջ։ Սակայն չպետք է մոռանալ, որ կրկնաբանությունը Եզեկիելի գրական առանձնահատկություններից մեկն է։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Դա ձեզ համար կաթսայ չի լինելու, ոչ էլ դուք դրա մէջ՝ միս: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Այս քաղաքը ձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ,
(Գրաբար) Եւ դա՛ չիցէ՛ ձեզ կաթսա, և դուք չլինիցիք ‘ի դմա միս։ ‘Ի վերայ լերանցն Իսրայէլի դատեցայց զձեզ,