Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։24

Ա. Լոպուխին

«Եվ տեսիլքում Հոգին ինձ բարձրացրեց ու բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ՝ Աստծո Հոգով։ Եվ ինձնից վերացավ այն տեսիլքը, որը ես տեսել էի»։[24] (Սինոդական թարգ․)
   

   Էքստազիկ (ոչ բնական, հայտնութենական) վիճակի վերջին դրսևորումն այն էր, որ մարգարեն իրեն տեղափոխված է զգում իր գտնվելու իրական վայրը: Չի ասվում, որ այս տեղափոխությունն ուղեկցվում է այն միևնույն զգացողությամբ (մարգարեի մազերից բռնելու և նրա՝ օդում սավառնելու), ինչով ուղեկցվում էր դեպի Երուսաղեմ տեղափոխությունը, այլ, ընդհակառակը, հավելվում է «տեսիլքում․․․Աստծո Հոգով» բնորոշիչ արտահայտությունը՝ այդպիսով, կարծես թե, ցույց տալու համար զգացմունքի շատ առավել մեծ աստիճանի հասնող հոգեղենությունը:

   «Աստծո Հոգով» - այս արտահայտությունը հանդիպում է միայն այստեղ՝ Եզեկիելի մարգարեության մեջ, և այստեղ այդ արտահայտության կիրառությունը որոշ չափով անսպասելի է։ «Հոգին․․․ ինձ բերեց․․․ Աստծո Հոգով» - և եթե դա իսկապես այդպես է, ապա դա պետք է որ լինի, առհասարակ, Աստծո զորությունը, Աստծո անմիջական մասնակցությունը մարգարեի տեղափոխությանը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով:
(Արարատ թարգ․) Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։
(Գրաբար) Եւ վերացոյց զիս Ոգի, և ա՛ծ ‘ի յերկիրն Քաղդեացւոց ‘ի մէջ գերութեանն, տեսլեամբ Հոգւոյն Աստուծոյ։ Եւ յարեայ ‘ի տեսլենէ անտի զոր տեսի.