Ա. Լոպուխին
«Եվ ես տարագերիներին ասացի Տիրոջ բոլոր խոսքերը, որոնք Նա հայտնել էր ինձ»։ [25] (Սինոդական թարգ․)
Քանի որ տեսիլքը նախատեսված էր ոչ թե անձամբ մարգարեի (ինչպես որ 1-ին գլխի պարագայում էր), այլ ժողովրդի համար, ուստի մարգարեն այն պատմում է ներգաղթյալներին, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նրանց երեցներին, որոնք տեսիլքի պահին մոտ էին իրեն (8:1), և նրանց միջոցով ու նրանցից բացի նաև՝ ժողովրդական զանգվածներին:
«Տիրոջ բոլոր խոսքերը» - այսինքն՝ այն ամենը, ինչ տեսել է, և ոչ թե միայն իր լսածները․ այդպես է, օրինակ, Եզեկ․ 11:4-21-րդ համարներում, համաձայն որոնց՝ եբրայեցերեն «դավար»՝ «խոսք» բառը գործածվում է «իր, առարկա» իմաստով։ «Դավար» բառն այս վերոնշյալ իմաստով գործածվում է նաև այս համարի վերջնահատվածում․ «․․․խոսքերը, որոնք Նա հայտնել էր ինձ»։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այսպիսով ես սթափուեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու խօսեցի գերիների առաջ այն բոլոր բաների մասին, որ Տէրն ինձ ցոյց էր տուել:
(Արարատ թարգ․) Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։
Edit
(Գրաբար) և խօսեցայ առ գերութեանն զամենայն բանս Տեառն զոր եցոյց ինձ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: