Ա. Լոպուխին
8-9․ ««Դուք սրից վախենում եք, և Ես սուր եմ բերելու ձեզ վրա»,- ասում է Տեր Աստված»։ [8] «Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեր նկատմամբ դատաստան պիտի գործադրեմ»։ (Սինոդական թարգ․)
Հարկավոր է, որ նրանք իրենց արյամբ վճարեն հեղված անմեղ արյան համար։
Եվ այդպիսով Տերը նրանց մատնում է հենց իրենց թշնամիների ձեռքը: Քաղաքի պարիսպները չեն պաշտպանելու քաղդեական սրից։ Հեռանալով Բաբելոնի հետ դաշնադրելուց և դաշինքի մեջ մտնելով Եգիպտոսի հետ՝ ժողովրդի առաջնորդները դրանով ոչ թե կվերացնեն քաղդեական սուրը, այլ, ընդհակառակը, այն կուղղեն իրենց իսկ դեմ (Առակ. 10։24)
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, - ասում է Ամենակալ Տէրը: -
(Արարատ թարգ․) Դուք սրից վախեցաք, բայց ես սուր եմ բերելու ձեզ վրա"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) ‘Ի սրոյ երկնչէիք՝ սո՛ւր ածից ‘ի վերայ ձեր՝ ասէ Ադովնայի Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: