Ա. Լոպուխին
«Իսկ նրա շուրջը բոլոր եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին Ես կցրեմ բոլոր քամիներին և սուր կմերկացնեմ նրանց հետևից»։ [14] (Սինոդական թարգ․)
Սեդեկիայի զորքի ճակատագիրը։ «Օգնականներին» - մեծագույն հավանականությամբ նկատի ունի բանակը։
«Բոլոր զորագնդերին» - Եբրայեցերեն «ագադ» բառը, որը հանդիպում է միայն Եզեկիելի մարգարեության մեջ և սերտորեն կապված է արաբական, արամեական և ասորական արմատների հետ, նշանակում է «զորքերի ջոկատներ»։
«Կցրեմ» - տե՛ս 5։12-րդ համարի մեկնությունը։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից:
(Արարատ թարգ․) Եվ նրա շուրջը եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին ես կցրեմ բոլոր հողմերին և սուր կմերկացնեմ նրանց հետևից։
(Գրաբար) Եւ զամենայն օգնականս նորա որ շուրջ զնովաւ իցեն, և զամենայն պաշտպանս նորա ընդ ամենայն հողմս ցրուցեցից, և սուր զկնի նոցա արձակեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: