Ա. Լոպուխին
«Եվ առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [8] (Սինոդական թարգ․)
Տրվում է այդ խորհրդանշական գործողության բացատրությունը։ Մարգարեի տարօրինակ արարքները, նրա՛, ով վաղուց ի վեր արդեն բացառիկ դիրք էր գրավում իր համագյուղացիների մեջ և արժանացել էր նրանց զարմացած կամ գուցե թե կարելի է ասել՝ վախեցած հայացքներին, այժմ նույնպես չէին կարող նրանց ուշադրությունը չգրավել և խոսակցությունների տեղիք չտալ։ Ահա թե ինչու մարգարեն հենց հաջորդ իսկ առավոտյան՝ գիշերվանից հետո, որի մեծ մասը պետք է որ անցկացրած լիներ խորհրդանշական թափառումներով, Աստծուց ստանում է իր խորհրդանշական գործողությունների բացատրությունը, որպեսզի հրապարակավ ներկայացնի այն (հմմտ․ 10-րդ համար)։ Հետևաբար, մարգարեն ինքը պետք է կատարեր այդ գործողությունը՝ առանց հասկանալու դրա իմաստը, թեև գուցե նա որոշակի պատկերացում ուներ այդ ամենի մասին. նախորդող խորհրդանշական գործողություններն Աստված մարգարեին բացատրել էր նախքան դրանց իրագործվելը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ առաւօտեան Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն ընդ առաւօտն 'ի վերայ իմ՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: