Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։1

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[1] (Սինոդական թարգ․)
   
   Սեդեկիայի և ժողովրդի գերությունը՝ ներկայացված խորհրդանշական գործողությունների միջոցով։ Ոչ այս հայտնության, և ոչ էլ հաջորդող հետագա հայտնությունների վերաբերյալ՝ մինչև 20։1-ին համարը, չի նշվում հստակ ժամանակահատվածը, իսկ ահա վերոհիշյալ 20։1-ին համարում հիշատակվում է գերության 7-րդ տարին և 5-րդ ամիսը, այսինքն՝ Սեդեկիայի թագավորության թվագրությունը։ Հաջորդող բոլոր հայտնությունները, որոնք տեղ են գտել 12-19-րդ գլուխներում, պետք է որ զետեղված լինեն Սեդեկիայի գահակալության 7-րդ, 6-րդ տարվա այդ 11 ամիսների միջակայքում (Ք.ա․ 591-590 թթ․): Սա հիմք է ծառայում, որ այս գլուխների մարգարեական խոսքերը միավորվեն գրքի մեկ (4-րդ) բաժնում, որը նպատակամիտված է, նախևառաջ, 4-7-րդ, ապա նաև՝ 8-11-րդ գլուխներում նկարագրված աղետների անմիջական հիմնավորմանն ու հաստատմանը, հիմնավորում, որը խարսխված է Եզեկիելի կանխասացությունների հանդեպ ժողովրդի ցուցաբերած անհավատությանը (Եզեկ․ 12:2, 22):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ Եղև եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.