Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։18

Ա. Լոպուխին 

18-19․ «Ապա նրա մեջ գտնվող այս երեք մարդիկ, կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված- չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ դուստրերին, այլ միայն իրենք կփրկվեին»։ [18] «Կամ եթե Ես ժանտախտ ուղարկեմ այդ երկիրը և Իմ զայրույթը թափեմ նրա վրա արյունահեղությամբ, որպեսզի նրա մեջ ոչնչացնեմ մարդկանց ու անասուններին»։ (Սինոդական թարգ․)
   
    «Իմ զայրույթը թափեմ նրա վրա» - վերջին պատիժն ուղարկվում է Աստծո առանձնահատուկ զայրույթով՝ նկատի ունենալով նախորդող երեք պատիժների «անհաջողության» մասին:

   «Արյունահեղությամբ» - տե՛ս 5։17-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու աղջիկներին, այլ իրենք երեքն են միայն փրկուելու:
(Արարատ թարգ․) թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել, այլ միայն իրենք կազատվեն։
(Գրաբար) Եւ արքն այն երեքեան 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, ո՛չ ապրեցուսցեն զուստերս և զդստերս, բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին։