Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։6

Ա. Լոպուխին

«Ուստի Իսրայելի տանն ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից, և ձեր բոլոր պղծություններից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը»»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   Տվյալ պահին Աստծուն դիմողներից անցում կատարելով դեպի առհասարակ բոլոր հարցատուներին, մարգարեի խոսքը, եթե ընդհանրացված կերպով ասենք, այժմ ուղղվում է ամբողջ ժողովրդին: Ինչպես ցույց է տալիս դարձի եռյակ հայեցակարգը («Դարձի՛ եկեք», «հե՛տ դարձեք», «հե՛տ դարձրեք ձեր դեմքերը» - եբրայեցերենում երեք պարագաներում էլ նույն բայն է գործածվում)՝ այստեղ խոսքը ժողովրդի ամբողջական դարձի մասին է, որի հնարավորության մասին մարգարեն, կարելի է եզրակացնել, որ հույս ունի, որովհետև այդպես ջանասիրաբար պնդում է:

   «Հե՛տ դարձրեք ձեր դեմքերը» - որոնք սևեռված էին դեպի կուռքերը՝ «աղոթքի» համար։ Յոթանասնից թարգմանության մեջ այս հատվածում նույնպես բացակայում է «կուռք» հասկացությունը:

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր ճանապարհից, ձեր բոլոր ամբարշտութիւններից, դարձրէ՛ք ձեր երեսները դէպի ինձ:
(Արարատ թարգ․) Ուստի Իսրայելի տանն ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը,
(Գրաբար) Վասն այնորիկ ասա՛ տանդ Իսրայէլի. Այսպէս ասէ Տէր՝ Տէր Աստուած. Դարձա՛յք և դարձարո՛ւք 'ի գնացից ձերոց, և յաենայն ամպարշտութեանց ձերոց, և դարձուցէ՛ք զերեսս ձեր առ իս։