Ա. Լոպուխին
«Ես Իմ դեմքն այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և պիտի կործանեմ նրան՝ որպես նշան ու առակ, և նրան պիտի վերացնեմ Իմ ժողովրդի միջից, և կիմանաք, որ Ես եմ Տերը»։ [8] (Սինոդական թարգ․)
«Պիտի կործանեմ նրան՝ որպես նշան ու առակ» - «որպես նշան», քանի որ այդ մարդու օրինակով կբացահայտի, թե ինչ ճակատագիր է սպասվում կռապաշտներին։ «Որպես առակ», քանի որ նրա ճակատագիրը համեմատության եզր կդառնա մի մեծագույն, մտովի միայն պատկերացնելի արհավիրքի հետ։ Կրոնական այս անհամապատասխանության հետ կապված նման կոշտ գործելակերպն անհրաժեշտ է, որպեսզի երբևէ ձեռք բերվի Աստծո իրական էության իմացությունը: Կրոնական առումով այս մեղսավորության վերաբերությամբ նմանատիպ կոշտ գործելակերպն անհրաժեշտ է, որպեսզի օրերից մի օր հնարավոր լինի հասնել Աստծո ճշմարիտ էության ճանաչողությանը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երեսս դարձնելու եմ այդ մարդու դէմ, խայտառակելու եմ նրան եւ վերացնելու եմ իմ ժողովրդի միջից, որպէսզի իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) և հաստատեցից զերեսս իմ 'ի վերայ մարդոյն այնորիկ. եդից զնա 'ի նշան և յապականութիւն, և բարձից զնա 'ի միջոյ ժողովրդեան իմոյ. և ծանիջիք զի ես եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: