Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերի միջից Ես որթատունկի փայտը տվեցի կրակին՝ այրվելու համար, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին պիտի տամ»։ [6] (Սինոդական թարգ․)
Աստված, որպես Արարիչ, որթատունկի համար որևէ այլ բան չի նախասահմանել, քան միայն այրվելը (հմմտ․ 47:11)․ այդպիսի վախճան է նախատեսվում նաև Իսրայելի համար։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։
(Գրաբար) Վասն այնորիկ ասա՛. Այսպէս ասէ Ադովնայի Տէր. Որպէս զփայտ որթուն 'ի փայտս անտառի ետու ճարա՛կ հրոյ, ա՛յնպէս տաց զբնակիչսդ Երուսաղեմի
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: