Ա. Լոպուխին
«Եվ քո դեմ մի ժողով պիտի հրավիրեն ու պիտի քարկոծեն քեզ, ու իրենց սրերով պիտի խոցոտեն քեզ»։[40] (Սինոդական թարգ․)
«Ժողով» - եբրայեցերեն՝ «կագալ»։ Պատիժ սահմանելը ժողովրդական ժողովի գործն էր, քանի որ մեղքն ուղղված էր ժողովրդի գոյության, հոգևոր ամբողջականության դեմ։
«Իրենց սրերով պիտի խոցոտեն քեզ» - այստեղ խոսքը քաղդեացիների և արևելյան մյուս ժողովուրդների կողմից իրականացվող մահապատժի այն եղանակի մասին է, որի ժամանակ մարմինը երկու մասի ու կեսի էին բաժանում (Դան․ 2։5, 3:96, Մատթ․ 24:51, Ղուկ․ 12:46)։ Դա մի մահապատիժ էր, որը, հավանաբար, սահմանվում էր շնության համար, երբ որևէ կերպ խախտվում էր ամուսնական ուխտի պարտավորություններից ցանկացած մեկը։ Դրանով է բացատրվում նաև այն, որ Հին Կտակարանում Աստծո և Աբրահամի՝ հրեա ժողովրդի միջև ուխտի հաստատման ծիսակատարության ժամանակ կենդանիները մասերի էին բաժանվում (Ծննդ. 15:10)։ Ամենայն հավանականությամբ մասնահատվում էին դիակները, այլ ոչ թե կենդանի մարդը (Դատ․ 19:29, Ա Թագ․ 11:7 և սույն համարը): Այլաբանորեն այստեղ կարելի է հասկանալ քաղդեացիների արշավանքը (հմմտ. Ես. 8:7 և այլ տեղիներ), երբ Երուսաղեմը պաշարվեց, պարիսպների ջախջախվեցին և բնակչությունը սրի մատնվեց։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով:
(Արարատ թարգ․) Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։
(Գրաբար) և ածցեն 'ի վերայ քո ամբոխ, և քարկոծեսցեն զքեզ վիմօք. և կոտորեսցեն զքեզ սրով իւրեանց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: