Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։44

Ա. Լոպուխին

«Ահա, ամեն ոք, ով խոսում է առակներով, քո մասին կարող է ասել. «Ինչպիսին մայրն է, այդպիսին էլ դուստրն է»։ [44] (Սինոդական թարգ․)
   

   Ասացվածքների սիրահար մարգարեն, Երուսաղեմի ամբարշտությունն ավելի պատկերավոր և հստակ գծերով ներկայացնելու համար, հիմնվելով «ինչպիսին որ մայրն է, այդպիսինն էլ դուստրն է» (համապատասխան ռուսական ասացվածքն է՝ «խնձորը ծառից հեռու չի ընկնում», իսկ եբրայեցերենում հնչում է այսպես՝ «կէիմմա բիտտաչ») ասացվածքի վրա՝ 44-58-րդ համարներում համեմատության մեջ է դնում մի կողմից՝ Երուսաղեմը, իսկ մյուս կողմից՝ Սամարիան՝ Սոդոմի հետ մեկտեղ․․․ Երուսաղեմի «մայրը», 3-րդ համարի համաձայն, քետացի է։
--------------------------------
[44](Էջմիածին թարգ․) Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ «Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”:
(Արարատ թարգ․) Ա՛յս ամենայն է զոր մրմնջէին զքէն առակօք՝ և ասէին, եթէ որպէս մայրն՝ նո՛յնպէս և դուստրն։
(Գրաբար) Ա՛յս ամենայն է զոր մրմնջէին զքէն առակօք՝ և ասէին, եթէ որպէս մայրն՝ նո՛յնպէս և դուստրն։