Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։48

Ա. Լոպուխին

«Կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- Սոդոմը՝քո քույրը, ինքն ու իր դուստրերը չեն արել այն, ինչ արեցիր դու և քո դուստրերը»։ [48] (Սինոդական թարգ․)
   

   Երդումն անհրաժեշտ էր, քանի որ խոսքը մի անհավանական երևույթի մասին էր (Մատթ․ 11։21 և այլ տեղիներ)։

   «Քո քույրը» - սա մի հավելում է, որը սաստկացնում է խոսքը միայն այն պատճառով, որ բնավ էլ պարտադիր չէր դրա կիրառությունը:
--------------------------------
[48](Էջմիածին թարգ․) Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը:
(Արարատ թարգ․) «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։
(Գրաբար) Կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր՝ եթէ արար ինչ աւելի Սոդոմ քոյրն քո, ինքն և դստերք իւր, քան զոր արարեր դո՛ւ և դստերք քո: