Ա. Լոպուխին
«Եվ քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց նախկին վիճակին, և Սամարիան ու իր դուստրերը պիտի վերադառնան իրենց նախկին վիճակին, և դու ու քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր նախկին վիճակին»։ [55] (Սինոդական թարգ․)
«Պիտի վերադառնան իրենց նախկին վիճակին» - հունարենում՝ «άποκατασταθήσονται»։ Սա այն խորհրդավոր կանխատեսումներից մեկն է, որից, ի թիվս այլ բաների, առաջացել է Որոգինեսի և այլոց ուսմունքը «άποκατάστασις»-ի և խիլիազմի վարդապետության («հազարամյա թագավորության» վերաբերյալ ուսմունքը) մասին։
--------------------------------
[55](Էջմիածին թարգ․) Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ:
(Արարատ թարգ․) Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։
(Գրաբար) Եւ քո Սոդոմ, և դստերք իւր անդրէ՛ն հաստատեսցին, որպէս և էինն իսկզբանէ. և Շամրին՝ և դստերք իւր հաստատեսցին անդրէն որպէս և էինն իսկզբանէ. և դու և դստերք քո հաստատեսջիք 'ի նոյն՝ որպէս և էիք իսկզբանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: