Ա. Լոպուխին
«Փարավոնը, մեծ զորություն և մեծաթիվ ժողովուրդ ունենալով հանդերձ, նրա համար ոչինչ չի անելու այդ պատերազմում, երբ պատվար կառուցվի, և պաշարման աշտարակներ կանգնեցվեն՝ շատ մարդկանց ոչնչացնելու համար»։ [17] (Սինոդական թարգ․)
«Մեծ զորություն ունենալով հանդերձ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «ոչ մեծ ուժով, փոքրաթիվ մարդկանցով փարավոնը կպատերազմի նրա դեմ»։ Այս խոսքերում առկա է նախատինք՝ ուղղված փարավոնին ա՛յն բանի համար, որ նա իր դաշնակիցների հանդեպ անտարբերությամբ է վարվում։
«Շատ մարդկանց ոչնչացնելու համար» - սա մարգարեի հառաչանքն է իր հայրենակիցների մոտալուտ կործանման պատճառով։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ: Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար,
(Արարատ թարգ․) Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։
(Գրաբար) Եւ ո՛չ զօրութեամբ մեծաւ, և ո՛չ գնդաւ բազմաւ տացէ ընդ նմա պատերազմ փարաւոն. պատնէշս և նետակա՛լս շինեսցէ սատակել զանձինսբազմաց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: