Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։7

Ա. Լոպուխին

«Ոչ մեկին չի ճնշում, պարտապանին վերադարձնում է պարտքի գրավը, չի հափշտակում, իր հացը տալիս է սովածին և մերկին ծածկում է հագուստով»։ [7] (Սինոդական թարգ․)

   
«Ոչ մեկին չի ճնշում» - այսինքն՝ ոչ օտարերկրացիներին, ո՛չ վարձկաններին, ո՛չ աղքատներին, ո՛չ այրիներին։ Այստեղ խոսքը վերաբերում    է Ելից 22:20-րդ և հաջորդող, ինչպես նաև Բ Օրինաց 22։7-րդ և 29-րդ համարներին։

   «Պարտապանին վերադարձնում է պարտքի գրավը» - այսինքն՝ եթե գրավադրված առարկան կենսականապես անհրաժեշտ մի իր է, ինչպես օրինակ՝ հագուստ։ Այստեղ էլ նույնպես ակնարկվում է Ելից 22:20-րդ համարը և նմանատիպ մյուս համարները։

«Չի հափշտակում» - այս արտահայտությունն ամրապնդում է նախորդող գաղափարը։ Արդար մարդու կողմից բացառվող գործողությունների հետո մատնանշվում են դրականապես գործադրելի արարքները՝ բարի գործերը․ «Իր հացը տալիս է...»։
   
   Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 18:5
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) պարտապանի աւանդը վերադարձնում է, յափշտակութիւն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է,
(Արարատ թարգ․) և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի,
(Գրաբար) Եւ մարդոյ՝ բուռն ո՛չ լինիցի. զգրաւ պարտապանի դարձուցանիցէ. յափշտակութիւն ո՛չ յափշտակիցէ. զհաց իւր տացէ քաղցելոց, և զմերկն զգեցուցանիցէ.