Ա. Լոպուխին
«Եվ նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների գավազանների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա առանձնանում էր իր բարձրությամբ, իր ճյուղերի առատությամբ»։ (Սինոդական թարգ․) [11]
«Ամուր ճյուղեր» - այսինքն՝ նշանավոր մարդիկ կամ էլ ամբողջ ազգատոհմեր, ինչպիսին էր, օրինակ, Դավթի ազգատոհմը։
«Իշխանավորների գավազանների համար» - ասել է թե՝ ա՛յն իշխանավորների համար, որոնք հնարավորություն ունեին թագավորներ դառնալու: Սլավոներենում կիրառված է եզակի թվով՝ «և զորության գավազանի համար», ինչը, ակնհայտորեն, մեզ ստիպում է նկատի ունենալ Սեդեկիային։
«Նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ» - այս արտահայտությամբ, անշուշտ, մատնանշվում է այն ժամանակվա թագավոր Սեդեկիան։
«Ու նա առանձնանում էր իր բարձրությամբ» - սլավոներենում՝ «և տեսնելով իր վսեմությունը», նույնն է թե՝ «նա հիացավ ինքն իրենով»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ: Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ ճիւղերի մէջ,
(Արարատ թարգ․) Նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների մականների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա երևաց իր բարձրությամբ, ճյուղերի առատությամբ։
(Գրաբար) Եւ եղև նորա գաւազան զօրութեան ‘ի վերայ ազգին իշխանաց, և բարձրացաւ մեծութեամբ ‘ի մէջ դարաստանաց. և ետե՛ս զմեծութիւն իւր ‘ի բազմութեան ուռոց իւրոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: