Ա․ Լոպուխին
«Եվ քանի դեռ Նա խոսում էր ինձ հետ, մի հոգի մտավ իմ մեջ ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի Նրան, որ խոսում էր ինձ հետ»։(Սինոդական թարգ․)[2]
Քանի որ մարգարեն ինքն իրենով անկարող է ոտքի կանգնելու սարսափի և ապշելու պատճառով, ուստի նրան բարձրացնում է «հոգին», որը չի բնորոշվում ավելի դիպուկ որևէ բնութագրիչով (այդ բառը նույնիսկ առանց իրեն լրացնող բառի է կիրառվում․ մարգարեն հստակորեն խոսում է որոշակի անորոշությամբ)։ Այդ եղանակով Եզեկիելն ամենուր մատնացույց է անում Աստծո զորության մի ինչ-որ գերբնական ազդեցությունը, որը միայն նա ինքը պետք է առանձնապես հստակությամբ զգար իր վրա («մի հոգի մտավ իմ մեջ») և որը ներգործում էր մարգարեի վրա միայն տեսիլքների որոշակի պահերին՝ մե՛կ իր զորությամբ ամրացնելով նրան իրեն պատած ուժասպառության ժամանակ (նկատի ունենալով մարգարեի մարդկային տկար բնությունը), ինչպես այս պարագայում և 3:24-րդ համարում էր, մե՛կ մարգարեին «տեղափոխելով» տեսիլքների վայր և ապա այնտեղից հետ վերադարձնելով (8:3, 11:1, 24, 3:12, 14, 37:1 (Յոթանասնից թարգմանությունը «մտավ իմ մեջ» և «կանգնեցրեց» արտահայտությունների միջև տեղադրում է «և ինձ վերցնելով ու ինձ բարձրացնելով» արտահայտությունը, ինչպես որ 3:14-րդ համարի դեպքում է, սակայն այնտեղ, ակնհայտորեն, հոգու միևնույն գործողությունը չկա, ինչպես սույն՝ 2։2-րդ համարում է, այլ այն (3:14-րդ համարը) իր բնույթով ավելի նման է 8։3-րդ համարին)։ Այստեղ ակնարկվում է առաջին գլխի 12-րդ համարը, որում նկատի է առնվում Սուրբ Հոգին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ Հոգին եկաւ վրաս, բարձրացրեց ինձ ու կանգնեցրեց ոտքերիս վրայ:
(Արարատ թարգ․) Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։
(Գրաբար) Եւ եկն ‘ի վերայ Հոգի, վերացոյց և կանգնեաց կացո՛յց ‘ի վերայ ոտից իմոց. և լսէի զի խօսէր նա ընդ իս,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: