Ա. Լոպուխին
30-31. «Ուստի ասա՛ Իսրայելի տանը. «Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դուք ձեզ չեք պղծում ձեր հայրերի օրինակով և պոռնկություն չե՞ք անում նրանց պղծություններին հետևելով»։ [30] «Ձեր ընծաները մատուցելով և ձեր որդիներին կրակով անցկացնելով դուք մինչև այսօր պղծում եք ձեզ ձեր բոլոր կուռքերով, և ուզում եք Ինձ հարցե՞ր տալ, ո՛վ Իսրայելի տուն. կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- ձեզ պատասխան չեմ տա»։(Սինոդական թարգ․)
Կռապաշտության վերաբերյալ պատմական ակնարկն ավարտում է նրանով, որ մատնանշվում ժամանակակից գերիների ցուցաբերած կռապաշտությունը, ինչի պատճառով էլ Աստված բացարձակապես չի կարող թույլ տալ, որ այդ ժողովրդի ներկայացուցիչները հարցադրումներ ուղղեն Իրեն։ Ամենացավալին այն է, որ գերիները չհրաժարվեցին կռապաշտության՝ Աստծո համար ամենանողկալին համարվող եղանակից՝ Մոլոքի պատվին երեխաներին այրելուց, ինչը գալիս էր դեռևս Մովսեսի ժամանակներից (Ղևտ․ 18:21, 20:2):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ասա՛ Իսրայէլի տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. ձեր հայրերի անօրէնութեամբ ապականւում էք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում,
(Արարատ թարգ․) Ուստի Իսրայելի տանն ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե ձեր հայրերի ճանապարհին պղծվում եք և նրանց գարշելի քանդակներին հետևելով՝ պոռնկանում եք
(Գրաբար) Վասն այնորիկ ասա՛ ցտունն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Եթէ յանօրէնութիւն հարցն ձերոց պղծիք, և զհետ գարշելեացն նոցա պոռնկիք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: