Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։32

Ա. Լոպուխին

«Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի։ Դուք ասում եք. «Հեթանոսների, օտարերկրացիների ազգատոհմերի պես պիտի ծառայենք փայտին ու քարին»։ [32] (Սինոդական թարգ․)
   

Երեմիայի և Եզեկիելի ապրած ժամանակներում հրեաների՝ իրենց շրջապատող կռապաշտական ժողովուրդների նմանությամբ մի կռապաշտ ժողովուրդ դառնալու ցանկությունը իսրայելացիների մեջ գիտակցված և, հետևաբար, նաև հաստատուն փափագ դարձավ, ինչպես ցույց են տալիս Երեմիայի մարգարեության 2։25-րդ, 44։15-րդ և 19-րդ համարները։ Եզեկիել մարգարեն պայքարում է այդ ցանկության դեմ՝ փորձելով արթնացնել ժողովրդի արժանապատվությունը. Իսրայելն այնպիսի բացառիկ և բարձր դիրք է գրավում մյուս ժողովուրդների մեջ, որ նման ցանկությունն ուղղակիորեն նվաստացուցիչ է հրեա ժողովրդի համար։ Այս ցանկության անհեթեթությունը բացահայտելու համար մարգարեն այն ձևակերպում է ավելի պարզ բառերով՝ մերկացնելով այդ ցանկության ամբողջ էությունը. «Լինենք հեթանոսների պես․․․»։ Այդ նույն նպատակը հետապնդելով՝ մարգարեն կուռքերին կոչում է այն նյութերով, որոնցից դրանք պատրաստված էին, և դեռ մի բան էլ այդ նյութերից ընտրում է վատագույնները՝ փայտն ու քարը: Այստեղ կիրառված արտահայտությունները մեզ իրավունք են տալիս դրանք հասկանալու այնպես, որ ասես խոսքն այստեղ Յահվեի պատկերների մասին է, որոնցից հրաժարվելը դժվար էր նաև այն գերիների համար, որոնք հրաժարվել էին, առհասարակ, կռապաշտությունից:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ «Մենք կը լինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում»:
(Արարատ թարգ․) Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք. Ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք՝ փայտն ու քարը պաշտելով։
(Գրաբար) եթէ անկցի յոգիս ձեր այդ, թէ ոչ լիցի որպէս դուքդ ասէք, եթէ եղիցուք մեք իբրև զհեթանոսս, և իբրև զազգս երկրի պաշտել զփայտս,