Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։41

Ա. Լոպուխին

«Պիտի ընդունեմ ձեզ որպես անուշահոտ խնկարկություն, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, որտեղ դուք ցրված էիք, և պիտի սրբանամ ձեր մեջ ազգերի աչքերի առաջ»։  [41] (Սինոդական թարգ․)
   

    «Պիտի ընդունեմ ձեզ որպես անուշահոտ խնկարկություն» - ճիշտ այնպես, ինչպես երբեմնի քահանան է ջերմեռանդությամբ լցվում տաճարում մատուցված իր սիրելի խնկարկության ծխի առջև» (Բերթոլետ)։

   «Պիտի սրբանամ ձեր մեջ» - «երբ ժողովուրդները տեսնեն, որ Ես իրականացրի քո ազատագրության, նրանք Ինձ սուրբ և արդար կճանաչեն այն բանի համար, որովհետև Ես կատարեցի Իմ խոստումները»։ Կամ գուցե՝ «Ես ցույց կտամ Իմ սրբությունը՝ Իսրայելին սուրբ ժողովուրդ դարձնելով (հմմտ․ 9-րդ համար):
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) ձեզ դուրս բերելու համար ժողովուրդների միջից եւ ընդունելու համար ձեզ այն երկրներից, ուր սփռուած էիք: Ու ձեր մէջ, ժողովուրդների դէմ յանդիման, սրբանալու եմ:
(Արարատ թարգ․) Անուշահոտ խունկի նման պիտի ընդունեմ ձեզ, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, ուր որ ցրել եմ ձեզ, և ազգերի աչքին պիտի սրբանամ ձեր մեջ։
(Գրաբար) 'ի հոտ անուշից ընկալայց, հանել զձեզ' ի ժողովրդոց, և ընդունել զձեզ յաշխարհաց ուր ցրուեալն էիք 'ի նոսա. և սո՛ւրբ եղէց 'ի ձեզ յանդիման ժողովրդոց։