Ա. Լոպուխին
«Եվ կիմանաք, որ Ես եմ Տերը, երբ ձեզ կտանեմ Իսրայելի երկիրը, ա՛յն երկիրը, որը Ես երդվեցի տալ ձեր հայրերին՝ բարձրացնելով Իմ ձեռքը»։ [42] (Սինոդական թարգ․)
Խոսքն այն ժամանակների մասին է, երբ հրեաները պիտի ազատագրվեն գերությունից և պիտի ի կատար ածվեն հայրերին տրված բոլոր խոստումները, որոնց իրագործմանը մինչ այժմ խանգարում էին Իսրայելի չդադարող մեղքերը: Իսրայելը վերջնականապես և ընդմիշտ պիտի ճանաչի Յահվեին որպես իրենց Աստված, ինչն արդեն իսկ իրականություն դարձավ դեռևս Իսրայելի ոչ ամբողջական ազատագրումից հետո՝ Կյուրոսի օրոք։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը, երբ ձեզ տանեմ Իսրայէլի երկիրը, մի երկիր, որը երդուել եմ տալ ձեր հայրերին:
(Արարատ թարգ․) Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ կտանեմ Իսրայելի երկիրը, որը երդվել եմ տալ ձեր հայրերին։
(Գրաբար) Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, 'տ տանել զձեզ յերկիրն Իսրայէլի, յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տա՛լ զնա հարցն ձերոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: