Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։45

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [45] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղից սկսվում է մի մարգարեություն, որն շատ քիչ կապ ունի նախորդող խոսքերի հետ և, ընդհակառակը, սերտորեն կապված է 21-րդ գլխին՝ այն աստիճան, որ եբրայեցերեն Աստվածաշնչի 21-րդ գլուխը սկսում է այս համարով։ «Հարավային դաշտի անտառի դեմ» այս մարգարեությունը խորհրդանշական բնույթ ունի, և դրանում առկա խորհրդանիշները բացատրվում են 21-րդ գլխում տեղ գտած մարգարեական խոսքերի միջոցով: Մեկնիչները կարծում են, որ թե՛ մեկ, թե՛ մյուս մարգարեություններն էլ հնչել են այն ժամանակ, երբ Նաբուգոդոնոսորի բանակը մոտենում էր Հրեաստանին, այդ իսկ պատճառով էլ այս մարգարեությունները սարսափով են լեցուն՝ մոտակա վտանգին դեմ հանդիման լինելով, և այս տեսանկյունից հիշեցնում են 7-րդ գլուխը։
--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ ասէ.