Ա. Լոպուխին
«Բայց Ես գործեցի հանուն Իմ անվան, որպեսզի այն չհայհոյվի ազգերի առաջ, որոնց մեջ նրանք գտնվում էին և որոնց աչքերի առաջ Ես հայտնել էի Ինձ նրանց, որպեսզի նրանց հանեմ Եգիպտոսի երկրից»։ [9] (Սինոդական թարգ․)
«Հանուն Իմ անվան» - Աստծո անվան պատիվն ավելի կարևոր է, քան Իսրայելի ճակատագիրը, ի թիվս այլ բաների նաև ա՛յն պատճառով, որովհետև Աստծո անվան այդ պատվից էր կախված աստվածահայտնության «ճակատագիրը» երկրի վրա, և, հետևաբար, ողջ մարդկությա՛ն ճակատագիրը (հմմտ․ Բ Թագ․ 7։23, Ես․ 48:9, 63:12 և այլ տեղիներ):
«Որպեսզի այն չհայհոյվի» - եթե Աստված Իսրայելին չփրկեր եգիպտական ճնշումից, որն իսրայելացիներին սպառնում էր լիակատար կործանմամբ, ապա հեթանոսները, որոնք գիտեին Յահվեի կողմից Իսրայելին ընտրելու հանգամանքի մասին, դա կհամարեին որպես Յահվեի անզորության դրսևորում։ Իսրայելի փրկությունը վերագրելով բացառապես Իր անվան փառքի հանդեպ Աստծո ցուցաբերած նախանձախնդրությանը՝ Եզեկիել մարգարեն այդպիսով Իսրայելից խլեց Եգիպտոսից հրաշագործ ձևով փրկվելու վերաբերյալ բոլոր ամբարտավան, մտացածին պատճառները, որոնցով իր փրկությունը պատճառաբանելուն Իսրայելը միշտ էլ հակված է եղել (Ամ․ 9:7):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Բայց դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց մէջ էին գտնւում դրանք: Յայտնուեցի նրանց մէջ՝ Եգիպտացիների երկրից դուրս բերելու համար նրանց:
(Արարատ թարգ․) Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։
(Գրաբար) Բայց ոչ արարի, զի մի անուն իմ ամենևին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա. յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: