Ա. Լոպուխին
«Այն պիտի վերադարձնե՞մ իր պատյանի մեջ: Այն վայրում, որտեղ Դու ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ»։[30] (Սինոդական թարգ․)
«Այն պիտի վերադարձնե՞մ իր պատյանի մեջ» - արդյո՞ք պետք է ամմոնացիներին խնայել և Նաբուգոդոնոսորին հարկադրել Հուդան նվաճելուց հետո վերադառնալ Բաբելոն։ Կարծես թե Աստված Ինքն Իրեն է այս հարցը տալիս։ Բայց եբրայեցերենում միտքն արտահայտված է հրամայական եղանակով, հետևաբար սլավոներեն թարգմանությունն ավելի ստույգ է․ «Կվերադառնա դեպի քո պատյանը», այսինքն՝ ամմոնացիների սուրը պիտի վերադառնա դեպի պատյանը, քանի որ նրանց համար անօգուտ կլինի Աստծո սրից պաշտպանվել փորձելը։ Հունարենում՝ «άπόστρεϕε μή καταλύης» - «շրջվես, որպեսզի դադարի՞ հարվածը»։
«Քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ» - ասել է թե՝ ա՛յն վայրում, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ հատկապես ուժեղ է (հմմտ․ Օս․ 2:21, 5:9, Եզեկ․ 11։10)։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) 30. Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես. դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,
(Արարատ թարգ․) Վերադարձրո՛ւ իր պատյանին. այնտեղ, որտեղ ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ։
(Գրաբար) Դա՛րձ անդրէն, մի՛ աստէն լուծանիր ‘ի տեղւոջ յորում ծնեալդ ես. անդրէն յերկրին քում դատեցա՛յց զքեզ․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: