Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Յահվեի սուրը։ Սույն գլուխը բովանդակում է մարգարեական երեք ճառեր, որոնք հավանաբար հնչել են այն բանից հետո, երբ Նաբուգոդոնոսորը արշավեց Հրեաստանի դեմ (տե՛ս 20:45-րդ համարի բացատրությունը), և այդ ճառերը ներշնչվել են մարգարեին՝ նրան բարոյական գոհունակության արժանացնելով, ինչը փաստվում է այն հանգամանքով, որ Հրեաստանի «վաստակած» Աստծո դատաստանը, որը մարգարեն կանխագուշակել էր, արդեն իսկ սկսել էր իրականություն դառնալ։ Առաջին ճառում (1-7-րդ համարներ) մարգարեն արտահայտում է ընդհանուր հայացքները մոտալուտ պատերազմի մասին, քանի որ Աստծո սուրը կախված է Հուդայի վրա (գալիք արհավիրքն Աստծո պատիժն է լինելու)։ Երկրորդ ճառում (8-17-րդ համարներ) մարգարեն ասես ապացուցում է, որ այդ սուրն արդեն լիովին պատրաստ է (սա խոսում է պատժի մոտալուտ պատուհասման մասին)։ Երրորդ ճառում (13-32-րդ համարներ) մարգարեն կանխատեսում է, որ չնայած ամմոնացիները, որոնք Հուդայի հետ մեկտեղ ապստամբեցին Նաբուգոդոնոսորի դեմ, գտնվում են այդ նույն Նաբուգոդոնոսորի՝ դեպի Հուդա տանող ճանապարհին և իրենց վրա պիտի ընդունեին այդ նվաճողի առաջին հարվածը (որը Հուդային հնարավորություն կտար ուժ հավաքելու համար), սակայն իրականում Նաբուգոդոնոսորն առաջինը կզբաղվի հենց Հուդայի հարցով, սակայն, ամեն դեպքում, ամմոնացիները նույնպես չեն խուսափելու պատժից:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: