Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։43

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ Ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. այժմ նրա պոռնկությունները կավարտվեն նրա հետ միասին»։ [43] (Սինոդական թարգ․)
   

   Այս համարի եբրայեցերեն տեքստը շատ խրթին է ըմբռնելու համար, բայց այն իմաստը, որն այս համարին տալիս է Վուլգաթան, ամենահավանական տարբերակներից մեկն է և լավագույնս պատկերում է մարգարեի գաղափարը, որը հետևյալն է։ Քանի որ Օղոլիբան, թերևս Օղոլայից 200 տարի ավելի երկար էր ապրելու և պոռնկանալու պատճառով արդեն իսկ սպառվել էր (եբրայեցերենում կիրառված է կասկածի տեղիք չտվող «bala» հասկացությունը, Վուլգաթայում՝ «attrita») իր այդ պոռնկության մեջ, ուստի հնարավոր էր ակնկալել և, ահավասիկ, Աստված ակնկալում իսկ է, որ նրա պոռնկությունները պիտի ավարտվեն (Վուլգաթայի թարգմանության մեջ ասվում է՝ «nunc fomicabitur etiam haec» - «մի՞թե նա այդ վիճակով էլ պոռնկություն կանի»): Իսկ ի՞նչ է ասվում 44-րդ համարում․․․
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Ես ասում էի՝ «Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանայ», բայց նա պոռնկանում էր.
(Արարատ թարգ․) Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան։
(Գրաբար)