Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։9

Ա. Լոպուխին

«Ուստի Ես նրան հանձնեցի իր սիրեկանների ձեռքը, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   Այն, որ Իսրայելի թագավորությունը կործանվեց հենց Ասորեստանի կողմից, որին Իսրայելն այդքան սիրում էր, մի տեսակ կարծես Աստվածային հեգնանքի դրսևորում էր (հմմտ․ Եզեկ․ 6:11)։ «Միևնույն ժամանակ սա ցույց էր տալիս, թե Ասորեստանն ինչ կարծիք ուներ Սամարիայի մասին» (Բերթոլետ):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց յետեւից էր գնում նա:
(Արարատ թարգ․) Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։
(Գրաբար) Վասն այնորիկ մատնեցին զնա ‘ի ձեռս հոմանեաց իւրեանց, ‘ի ձեռս որդւոցն Ասորեստանեայց զորոց զհետ երթայր: