Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։10

Ա. Լոպուխին

«Ավելացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, եփի՛ր միսը, թող ամեն ինչ թանձրանա և թող ոսկորներն այրվեն»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   «Եփի՛ր միսը» - սլավոներենն ավելի մոտ է համատեքստին՝ «թող միսը նվազի», որպեսզի միսը վերածվի հեղուկ զանգվածի։

   «Թող ամեն ինչ թանձրանա» - եբրայեցերեն ոչ միանշանակ արտահայտության ենթադրելի և մի քանի հնարավոր թարգմանություններից մեկը, որի՝ համատեքստին ավելի մոտ թարգմանությունը սլավոներեն բնագրին է պատկանում․ «Թող սակավանա», այսինքն՝ թող ամբողջ հեղուկը գոլորշիանա»։

   «Եվ թող ոսկորներն այրվեն» - սլավոներենում ավելի զորեղ է՝ «և ոսկորները սպառվեն»։ Երուսաղեմի բնակչությունն ամբողջովին պիտի կորստյան մատնվի պաշարման կրակից։ Միսը կաթսայում եփելու հրամանը հակասում է 6-րդ համարի՝ միսն այնտեղից դուրս նետելու հրահանգին, սակայն մարգարեն, ողջ էությամբ իր արտահայտած գաղափարի կրողը լինելով, երբեք չի զարգացնում հետևողական և խստորեն բնութագրական մի համեմատություն. Գաղափարը թե՛ այստեղ և թե՛ այնտեղ միևնույնն է՝ Երուսաղեմի ամբարիշտ բնակչության ոչնչացումը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) փայտն էլ եմ շատացնելու, այրողն էլ բազմացնելու, հուրն էլ բորբոքելու եմ, որ միսը հալուի, արգանակը թուլանայ, ոսկորները փխրուեն.
(Արարատ թարգ․) Շատացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, միսը սպառվի, համեմունքով խառնի՛ր, և թող ոսկորներն այրվեն։
(Գրաբար) զխանձողն. և հուր բորբոքեցից զի միսն հալեսցի, և արգանակն նուաղեսցի, և ոսկերքն փխրեսցին,